Նոր աղետի սպասումով․ Հայաստանի գործող վարչախումբը ադեկվատ չէ
Վերլուծական1or.am-ը գրում է՝
Ադրբեջանը շարունակում է իր լպիրշ գործելաոճը Արցախում՝ վտանգելով Արցախի բնակչության կյանքը, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են աներեսի պես պնդել խաղաղության իրենց ձախողված օրակարգը՝ չհասկանալով, որ խաղաղություն ոչ թե մուրում են, այլ պարտադրում, և խաղաղության կոչեր կարող է անել հաղթողը, այլ ոչ պարտված կողմը։ Ըստ էության, Ադրբեջանը որևէ կերպ օրեր շարունակ չի դադարեցրել ագրեսիան ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Արցախի նկատմամբ։
Նախօրեին երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի հաղորդագրությունը վկայում էր, որ իրավիճակն իսկապես ծանր է, չափազանց բարդ և Հայաստանի գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ նույնիսկ հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իրավիճակի սրումը մեր տարածքում։
Ըստ էության, Ադրբեջանը բացարձակապես չի քաշվում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունից, և ռուսական խաղաղապահներն ու ռուսական քարոզչական շրջանակները՝ նաև նրանց տեղական սպասարկուները, որքան էլ փորձեն համոզել, թե ռուսները կարողանում են վերահսկել իրավիճակը, ակնհայտ է, որ բնավ էլ դա այդպես չէ։ Դա է փաստում նաև Արցախի իշխանությունների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած դիմումը, որտեղ խնդրում են ավելացնել խաղաղապահ զորակազմի թիվը։ Հիշեցնենք ներկայումս Արցախում 2000 ռուս խաղաղապահ է գտնվում, որոնք, սակայն դժվար թե կարողանան լուրջ հարձակման, կամ լուրջ ագրեսիայի դեպքում կանխել ադրբեջանական հնարավոր հարձակումը։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն պատրաստվում հնարավոր բախումներին և նրանց միակ հույսը միջազգային հանրությանը, որն առանց այն էլ խառն է ռուս-ուկրաինական պատերազմով, տարբեր նամակներ և դիմումներ հղելն է։
Շարունակությունն՝ այստեղ