Ինչ իրավիճակ է Կիևում. մանրամասներ
ՄիջազգայինԿիևում հրետակոծությունների և մարտերի մասին հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը։
Բուչանսկի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Իրպենում մարտեր են ընթանում, իսկ ռուս զինվորականների կողմից օկուպացված տարածքներում՝ Վիշգորոդսկի շրջանում՝ հումանիտար աղետ։ Ամենավտանգավոր տարածքները մնում են՝ Բուչա – Վորզել – Գոստոմել, Նեմեշաևո, Դմիտրով համայնք, Մակարով համայնք, Վիշգորոդսկի շրջանից հյուսիս, Բրովարսկի շրջանի որոշ բնակավայրերի տարածքներ։
Պավլյուկի խոսքով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 30 հարձակում է տեղի ունեցել բնակելի թաղամասերի և շրջանի սոցիալական ենթակառուցվածքների վրա։ Ամենամեծ ավերածությունները Բուչանսկի, Բրովարսկի և Վիշգորոդսկի շրջաններում են. Ռուսաստանը պնդում է, որ չի գնդակոծում տները և սոցիալական ենթակառուցվածքները։