Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Սերբիայում
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաղթանակներ են տարել Սերբիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում:
Մեկնարկային մենամարտում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է սերբ Վեջիկո Գլիգոռիչին, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը առավելության է հասել ևս մեկ սերբ բռնցքամարտիկի՝ Բոյան Ստանոյլովիչի նկատմամբ, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) պարտության է մատնել Ղազախստանը ներկայացնող Դամիր Տոբային, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Մարտի 31-ին ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ:
Թիմում են նաեւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ):