Ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը
ՀասարակությունՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, հավելելով, որ այլ մանրամասներ այս պահին հաղորդել չի կարող։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 28-ին իրավապահ համակարգի աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում։
Հարկ է նշել նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին որոշում է ստորագրել, որով Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին արձակուրդ է տրամադրել՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ: Որոշման համաձայն՝ Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: