Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում


Պարզաբանում՝ ԶԼՄ-ներում հրապարակված «Իշխանությունները չեն թույլատրել պրոռուսական միջոցառումը` փոխարենն արտոնելով հակառուսականը» հոդվածի վերաբերյալ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ս.թ. ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումներ ներկայացվել է ՀՀ քաղաքացիներ Հովհաննես Հովհաննեսյանի և Աշոտ Գալստյանի կողմից:

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. ապրիլի 3-ին, ժամը 00.0024.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժամը 18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը Երևանի քաղաքապետարան մուտքագրվել է ս.թ. մարտի 4-ին: ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի կողմից ս.թ. ապրիլի 3-ին ժ.18.00-21.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը Երևանի քաղաքապետարան մուտքագրվել է ս.թ. մարտի 24-ին: «Հավաքների ազատության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է ըստ իրազեկումների մուտքագրման հերթականության:

Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ լիազոր մարմինն իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն, և եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ, ապա նաև ՀՀ մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:

Օրենքով սահմանված ժամկետում՝ ս.թ. մարտի 9-ին, քննարկվել է ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի իրազեկումը և հավաքի ու երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն:

Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ լիազոր մարմինը լսումներ է անցկացնում, եթե ոստիկանությունը ներկայացրել է հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ կարծիք: ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի կողմից ներկայացված իրազեկման վերաբերյալ ս.թ. մարտի 28-ին հրավիրվել են լսումներ:

Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հավաքի իրազեկման մեջ նշված ժամանակում և վայրում այլ, ներառյալ՝ հակադարձ ուղղվածությամբ հավաքի անցկացումն ինքնին հիմք չէ հավաքի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրության համաձայն՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում առկա են բավարար տեղեկություններ այն մասին, որ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից կազմակերպված հավաքը փաստացի անցկացվելու է «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցության (շարժում/նախաձեռնություն) անդամների կողմից, իսկ Աշոտ Գալստյանի հավաքը՝ «ԱԼՅԱՆՍ» առաջադիմական ցենտրիստական կուսակցության անդամների կողմից, և նշված սուբյեկտների կողմից կազմակերպված հավաքների մասնակիցների միջև բախման անմիջական վտանգն իրատեսական է և շատ հնարավոր:

Հիմք ընդունելով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը՝ ավելի ուշ իրազեկված հավաքի կազմակերպչին՝ Աշոտ Գալստյանին, առաջարկվել է ս.թ. ապրիլի 3-ին նախատեսված հավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում՝ իրազեկման մեջ նշված օրը և ժամին: Համաձայն Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պայմանների վերաբերյալ լիազոր մարմնի և կազմակերպչի միջև համաձայնություն ձեռք բերելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքի ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին:

Տվյալ պարագայում Աշոտ Գալստյանի կողմից առաջարկը չի ընդունվել, և լիազոր մարմինը որոշում է կայացրել հավաքի վայրի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն հանգամանքին, որ Աշոտ Գալստյանի կողմից նախատեսված է եղել կազմակերպել միջոցառում, ապա տեղեկացնում ենք, որ Աշոտ Գալստյանը ներկայացրել է իրազեկում՝ հավաք անցկացնելու վերաբերյալ՝ օրենքի պահանջներին համապատասխան: Սակայն հարկ ենք համարում նշել, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56.1 հոդվածի 13-րդ մասի՝ եթե միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, նախապատվությունը տրվում է հանրային հավաքին:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»