«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լեսթեր Սիթին» հաղթողին չպարզեցին
ՍպորտԱնգլիայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։
Խաղի հաշիվը 63-րդ րոպեին բացեցին հյուրերը։ Աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն, սակայն արդեն 3 րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդը» խփեց պատասխան գոլը բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի դիպուկ հարվածի շնորհիվ։
«Մանչեսթեր Յունայթեդը» 30 խաղից հետո 51 միավորով 6-րդն է, «Լեսթեր Սիթին» (28 խաղ) 9-րդն է՝ 37 միավոր։
Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)
Ֆրեդ, 66 - Կելեչի Իհեանաչո, 63