«Բիզնեսը բիզնես է»․ Ռուսաստանը նեղացել է Թուրքիայից
ՎերլուծականԹուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի հայտարարությունը լուրջ տարակուսանք և զարմանք հարուցեց հայ հանրության շրջանում։ Թուրքական «Այդինլիք» թերթի հետ զրույցում դեսպանը հայտարարել է, թե Ուկրաինային թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարումը ցավագին է ընկալվում ռուսական հասարակության կողմից։
«Անկեղծ ասեմ, դուք չեք էլ պատկերացնում, թե որքան ցավագին են այդ մատակարարումներն ընկալվում ռուսական հասարակության կողմից, «բիզնեսը բիզնես է», բացատրությունները չեն ընկալվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, հենց այդ նպատակով են գնվում բայրաքթարները»,- ասել է Երխովը և հավելել, թե այդ մատակարարումներն ամենևին էլ դուր չեն գալիս Ռուսաստանին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում