«Կառուցողական ու գերազանց»․ ինչպե՞ս են հանձնում Արցախը եվրոպական քավորության տակ
ՎերլուծականՄինչ եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գերազանց և կառուցողական է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպումը, Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունը վկայում է, որ Հայաստանին նորանոր և լրջագույն խնդիրներ են սպասվում։ Ըստ էության, նշվում է, թե հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն, մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով, որը օժտված կլինի սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով։ Առանցքային այս դրույթը նշանակում է, որ այդ հանձնաժողովը հստակ գծելու է երկու երկրների միջև սահմանը, բնականաբար ի հաշիվ հայկական կողմի և հօգուտ Ադրբեջանի։
Նշվում է, թե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Եռակողմ հանդիպումը տևել է նախատեսվածից շատ ավելի՝ ուղիղ 5 ժամ, և միայն դրանից հետո է եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դուրս եկել լրագրողների մոտ և կարճ հայտարարություն արել հանդիպման վերաբերյալ։
Շարունակությունն՝ այստեղ