Փաշինյանը երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է տվել
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից՝ տեղեկացնելով, որ ԵԽ նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և այլ հարցեր։ «Արցախյան երկու պատերազմներից հետո մենք ունենք գտնվելու վայրն անհայտ 985 մարդ, որոնցից 208-ը՝ 44-օրյա պատերազմից, 777-ը՝ արցախյան առաջին պատերազմից»,- հայտնեց վարչապետը։
Փաշինյանը նաև նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը ևս քննարկման թեմա է եղել, որի ընթացքում արձանագրվել են որոշակի տարընթերցումներ, և կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ։
Շարունակությունն՝ այստեղ