Մարիա Զախարովան՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի կայանալիք հանդիպման մասին
ՔաղաքականՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ արտգործնախարարությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն բոլոր ոլորտներում երկկողմ դաշինքի հետագա ամրապնդման, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում համագործակցությունը համատեղելու քայլերը:
«Մենք հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կօգնեն խորացնել դաշնակցային համագործակցությունը Երևանի հետ: Հույս ունենք, որ այն նաև կնպաստի Անդրկովկասում խաղաղության ու կայունության ամրապնդմանը»,- ընդգծել է Զախարովան։