«Մենք թիկունքը պահենք, որ տղամարդիկ սահմանն անառիկ պահեն». Մի խումբ կանայք շարունակում են մնալ Խրամորթում
ՀասարակությունԱդրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Արցախի Հանրապետության Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականով, տուժել է ավելի քան 400 անձ՝ այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։
Հակառակ տարհանման հրահանգին՝ մի խումբ կանայք շարունակում են մնալ Խրամորթում: Ասում են, «մենք թիկունքը պահենք, որ տղամարդիկ սահմանն անառիկ պահեն»: Արցախի Հանրային հեուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Խրամորթում մնացած կանանց մասին:
Մասնագիտությամբ բուժքույր Գայանե Տիգրանյանն ասում է. «Իմ առաջնահերթ ցանկությունն ու երազանքն այն է, որ թշնամուն իջեցնենք Քարագլխից»:
Ավելին՝ այստեղ