Ճապոնիայի իշխանությունները որոշել են երկրից արտաքսել 8 ռուս դիվանագետի
ՄիջազգայինՃապոնիայի իշխանությունները որոշել են երկրից արտաքսել 8 ռուս դիվանագետի եւ Տոկիոյի առեւտրային ներկայացուցչության աշխատակիցների։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Համապատասխան որոշման կատարման ժամկետների մասին չի հաղորդվում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Մոսկվան համապատասխան կերպով կպատասխանի Տոկիոյի այս որոշմանը։