Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Քննարկվել են մշակույթի ոլորտում ԿԳՄՍՆ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության հարցերը

Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արա Խզմալյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև արդյունավետ համագործակցությունը քաղաքականության համատեղման տեսանկյունից. «Վստահ եմ՝ եթե մեր մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնենք և ուղղենք ավելի միասնական նպատակների, ապա արդյունքներն ավելի ակնհայտ կլինեն: Մշակույթի ոլորտում երկու կառույցների միջև համագործակցության խորացումը և փոխհամաձայնեցված քաղաքականություն վարելը բոլորիս շահերից է բխում»,- նշել է Արա Խզմալյանը:

Փոխնախարարն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնք պահանջում են երկու կողմերի փոխհամագործակցությունը: Մասնավորապես, նա անդրադարձել է արվեստի դպրոցներին տրամադրվող պետպատվերի խնդրին՝ ընդգծելով, որ գործընթացն իրականացվում է որոշակի իներցիոն սկզբունքով, և այդ հարցում չկան խորքային վերլուծություն, վիճակագրություն և իրական կարիքների գնահատում:

«Մենք չունենք վերլուծություն, թե արվեստի յուրաքանչյուր դպրոցում և, առհասարակ, այդ բնագավառում ինչ մասնագիտությունների կարիք կա, որպեսզի պետական ռեսուրսների օգտագործումը լինի նպատակային: Հետևաբար առաջարկում եմ հանդիպում կազմակերպել մեր հայտնի նվագախմբերի ղեկավարների հետ, որոնք կներկայացնեն, թե պրոֆեսիոնալ դաշտում ինչ մասնագետների և գործիքների կարիք կա: Այսպիսով՝ մասնագիտական կրթությունը կսկսենք արվեստի դպրոցից»,- փաստել է Արա Խզմալյանը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներին առաջարկելով ձևավորել համապատասխան հանձնաժողով՝ կարիքների գնահատում իրականացնելու և հաջորդ տարվա պետպատվերի բաշխումը դրա հիման վրա մշակելու նպատակով: Նա վստահեցրել է, որ նախարարությունն այդ հարցում կներկայացնի համապատասխան մեթոդական առաջարկություններ:

Արա Խզմալյանն անդրադարձել է նաև Երևան քաղաքի երաժշտական բովանդակության խնդրին՝ գոհունակություն հայտնելով, որ այդ հարցով արդեն սկսվել են առողջ քննարկումներ, մշակվում են որոշակի կանոնակարգեր և ընթացակարգեր:

Փոխնախարարը բարձրաձայնել է նաև քաղաքի մշակութային հաստատությունների և հանրապետական նշանակության հուշարձանների հարակից տարածքների լուսավորության ապահովման խնդիրը:

Արա Խզմալյանը ներկայացրել է ՀՈԱԿ-ներին աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ «Քույր դպրոցներ» ծրագիրը, որը, ըստ փոխնախարարի, երաժշտական դպրոցների միջև մասնագիտական բարեկամության մի յուրօրինակ ձևաչափ է: Նա վստահեցրել է, որ ծրագիրն ապահովում է լավ արդյունքներ՝ մայրաքաղաքի և մարզի դպրոցների միջև մասնագիտական փոխանակման և մեթոդական աջակցության տեսանկյունից:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, կարևորել է երկու կառույցների միջև համագործակցությունը՝ միմյանց ծրագրերին և ոլորտային բարեփոխումներին տեղեկանալու առումով:

«Մեր ցանկությունը նույնն է՝ հանրապետությունում և Երևան քաղաքում ունենալ բարեփոխված և ժամանակակից մշակութային ոլորտ: Վստահ եմ, որ արդյունավետ կհամագործակցենք միջոցառումների կազմակերպման մասով, կքննարկենք թատերարվեստի ընդհանուր վիճակը և խնդիրները՝ սկսած ֆինանսավորումից մինչև բովանդակություն»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ներկայում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ քաղաքում գովազդային և տեղեկատվական ցուցանակների գույքագրման մասով, որպեսզի այդ հարցում լինի միասնական մոտեցում: Նա շեշտել է, որ այդ համատեքստում քաղաքի արտաքին գովազդի մեջ կդիտարկվի նաև մշակութային բաղադրիչի ներառման հարցը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև սոցիալական գովազդի և մշակութային տեղեկատվության հարցերին՝ դրանք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու առումով, ինչպես նաև մշակույթի ոլորտում արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրերի համատեղման հնարավորությանը:

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան