Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՍԴ–ի մոտ Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ Կարապետյան Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ» Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ» «Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»


Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Մշակույթ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:

Ինչպե՞ս ընդունեցին Քրիստոսին Երուսաղեմում

Քրիստոսին Երուսաղեմում ընդունեցին մեծ ցնծությամբ։ Մարդիկ ընդառաջ եկան Քրիստոսին ձիթենու և արմավենու  ճյուղերով, իրենց զգեստները Տիրոջ ոտքերի առաջ տարածելով և փառաբանությամբ․ «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): 

Եկեղեցու հայրերը բացատրում են, որ ոստեր և ճյուղեր ընծայելն առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում, և  Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը մահվան հանդեպ հաղթանակի խորհուրդն ուներ:

Բա՞ց, թե՞ փակ խորանով է այսօր մատուցվում տոնական Սուրբ և Անմահ Պատարագը

Ծաղկազարդի նախորդ` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ի՞նչ են խորհրդանշում եկեղեցում այս օրը օրհնվող ու բաժանվող ոստերը

Ծաղկազարդի առավոտյան բոլոր եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտւուղ ոստերը, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Ո՞րն է տոնի խորհուրդը

Ծաղկազարդը ցնծության օր է։ Մարդիկ Քրիստոսի դիմավորում էին որպես Թագավորի՝ փառաբանելով Նրան։ Թվում էր, թե Քրիստոս հյուրընկալվում է մի իսկական դրախտում, ուր ճանաչում ու ընդունում են Նրան, ուր Նա ունի հետորդներ։ Սակայն ի՞նչ եղավ հետո։ Հաջորդող շաբաթը ցույց տվեց, որ Քրիստոս այս ցնծությամբ իրականում մտնում էր ոչ թե մի դրախտ, այլ ընդհակառակը՝ իր չարչարանքների վայրը։ Ընդ որում Նա իր իսկ կամքով է գալիս Երուսաղեմ՝ ցույց տալով, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի հաջորդ օրվանից սկսվում են Քրիստոսի չարչարանքները, որոնք ավարտվում են խաչելությամբ։ Այն նույն մարդիկ, ովքեր այս օրը դիմավորում էին Թագավորին՝ փառաբանելով ու մեծարելով, հետագայում պահանջում են  չարչարանքների ենթարկել Նրան և մահվան դատապարտել։ 

Այսօր մեր՝ քրիստոնյաներիս համար ստեղծված է ևս մեկ առիթ՝ մտածելու՝ մենք ո՞վ ենք։ Արդյո՞ք այն մարդկանց շարքերում ենք, ովքեր ժպիտներով ու փառքով դիմավորեցին Տիրոջը, սակայն հետո՝ ընդամենը մեկ շաբաթ անց խաչը հանեցին նրան, թե՞ հասկանալով մարդկության կատարած սխալն՝ այժմ արդեն հետնորդն ենք Քրիստոսի։ Այս օրը առիթ է՝ խորհելու՝ մենք ինչպե՞ս ենք վարվում, երբ Քրիստոս ընդառաջ է գալիս մեզ։ Փառաբանությամբ  ընդունո՞ւմ ենք Քրիստոսին, իսկ դժվարությունների պահին մերժում, կամ գուցե մնո՞ւմ ենք Նրա կողքին՝ ամեն մի փորձության մեջ, թե՞ անգամ չենք էլ նկատում՝ որ Նա գալիս է։

Մերն է ընտրությունը, թե ինչպես կվարվենք և մերն է նաև պաասխանատվությունը։ Կընդունե՞նք Քրիստոսին՝ մենք էլ ընդառաջ գնալով, թե՞ կխաչենք Նրան։ Սակայն ընտրությունը կատարելիս հիշենք, որ մի դեպքում չորանալու ենք, ինչպես անպտուղ թզենին՝ Քրիստոսի պատմած առակում, մյուս պարագայում ծաղկելու ենք, լցվելով հույսով ու լույսով։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այսօր ԱՀԹ բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

Ինչպես Կալինինոն դարձավ Տաշիր. Տեսանյութ Ասֆալտ էինք փռում՝ ձեռքով, շատ ծանր աշխատանք էր. Սամվել Կարապետյան Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի ՍարգսյանՄենք բացարձակ համերաշխ ընտանիք ենք, և ես ուրախ եմ, որ այդ համերաշխությունը ոչ միայն չորսիս մեջ է, այլ նաև մեր երեխաների. ԿարապետյանՏասնյակ տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ․ Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՍԴ–ի մոտԻշխանությունը ստեղծում է քաոս հասարակության մեջ. բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք որոշեն՝ ովքեր են հաղթողները. Սամվել ԿարապետյանՆավթի վրա հիմնված բռնապետությունները ժամանակակից աշխարհում երկար կյանք չունեն․ Հրայր ԿամենդատյանՖեյսբուքի ձեր ֆեյքապետությանը ու իրական կյանքի բռնապետությանը «Ուժեղ Հայաստան»-ը վերջ է տալու. Անդրանիկ ԳևորգյանՀունիսի 7-ին որոշվելու է Հայաստանի ճակատագիրը․ Սայիդա ՊողոսյանԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Նրանք փորձում են իրենց բոլոր ձախողումները արդարացնել. Սամվել Կարապետյան Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Արագածավանում․ ուղիղ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ կհզորացնենք և կծաղկեցնենք մեր հայրենիքըԿարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Ռուսաստանից շարունակում են քննադատել Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանBauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանԱնդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 մայիսի). Փլուզվել է երթևեկելի կամուրջ, կատարվել է Հայաստանի ղեկավարի փոփոխություն. «Փաստ»ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանՓաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»Առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԻ՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»Ադրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը «Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ»Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»«Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ»Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»