«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» հաղթողին չպարզեցին
ՍպորտԱնգլիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լիվերպուլին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Արդեն 5-րդ րոպեին կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին առաջ մղեց հաշվի մեջ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ 13-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։ 36-րդ րոպեին մանչեսթերյան թիմի երկրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ 46-րդ րոպեին երկրորդ պատասխան գոլը խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։
63-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը գրավեց հյուրերի դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։
31 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» հետ է 1 միավոր։ Առաջին շրջանում եւս գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2։
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 2։2 (տեսանյութ)
Կեւին Դե Բրույնե, 5, Գաբրիել Ժեզուս, 36 - Դիոգու Ժոտա, 13, Սադիո Մանե, 46