Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը նշելու համար հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել
ՄշակույթՎարչապետի որոշմամբ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով՝ ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2.Հոբելյանական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր`
ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: