Արցախյան պատերազմում զավակներ կորցրած ևս 8 ծնող երեխա ունենալու որոշում է կայացրել
ՀասարակությունԱրցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 8 ծնողներ 2022թ–ին դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն` արհեստական բեղմնավորման պետական ծրագրից օգտվելու համար։ Նրանցից 3-ը դարձել են ծրագրի շահառու, 5-ի դիմումները քննարկման փուլում են։
Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշման նախագծում, որով ծրագրի իրականացման համար ՀՀ այս տարվա բյուջեից առողջապահության նախարարությանն է տրամադրվել 150 մլն դրամ, որը միջոցառման ֆինանսավորման տարեկան արժեքն է։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, ծրագրի շրջանակներում 2021թ–ի 10 ամիսների ընթացքում զոհված զինծառայողների ծնողների ընտանիքներում երկու երեխա էր լույս աշխարհ եկել։ Եվս 27 փոքրիկի ծնունդ սպասվում է այս տարվա ընթացքում։
Ընդնահուր առմամբ, 2022թ–ի հունվարի դրությամբ Արցախյան պատերազմում զավակներ կորցրած 200 ընտանիքներ պետական ծրագրի շրջանակներում երեխաներ ունենալու դիմում են ներկայացրել։