Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ
ՀասարակությունՄարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ է ձեռնարկում միջադեպի կարգավորման ուղղությամբ»:
Բացի այդ՝ նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը` երկուսը հյուսիսային և երկուսը հարավային ուղղություններով: Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
Շարունակությունն՝ այստեղ