Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել
ՀասարակությունՀայաստանում ապրիլի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 747 դեպք, որից 410 հազար 434-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2011 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2631 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 18 նոր դեպք, առողջացել է 14 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 13 հազար 643 -ի: