Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀասարակությունՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ ապրիլի 16-ի ցերեկը, 17-19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`ապրիլի 16-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:
Ապրիլի 17-19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։