Բենիամին բնակավայրում շչակ է գործարկվելու
ՀասարակությունԱպրիլի 18-ին` ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
ԱԻՆ-ից հորդորում են չանհանգստանալ։