Երևանում բախվել են Toyota Camry-ն ու BMW-ն. կան վիրավորներ. BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ
ՀասարակությունԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 28 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Դավիթ Հովսեփյանի վարած BMW և 43-ամյա Արայիկ Դ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, իսկ Toyota-ի վարորդը՝ սթափ: BMW-ի վարորդը 1 ամիս առաջ ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար ենթարկել է վարչական պատասխանատվության: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը: