ՌԴ ԶՈւ-ն մարդասիրական միջանցք է բացել «Ազովստալում» պաշարված ուկրաինացի զինվորականների համար
ՄիջազգայինՌԴ ԶՈւ-ն մարդասիրական միջանցք է բացել Մարիուպոլում «Ազովստալ» գործարանում մնացած ուկրաինացի այն զինվորականների համար, որոնք պատրաստ են վայր դնել զենքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի հայտարարությանը։
«2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14.00-ին ՌԴ ԶՈւ-ն մարդասիրական միջանցք է բացել զենքն ինքնակամ վայր դրած ուկրաինացի զինծառայողներին և ազգայնական խմբավորումների զինվորականներին դուրս բերելու համար», - ասել է նա։
Գեներալի խոսքով` այդ նպատակով լիակատար լռության ռեժիմ է սահմանվել, դադարեցվել են մարտական գործողությունները, «Ազովստալի» ողջ երկայնքով ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները և ԴԺՀ խմբավորումներն անվտանգ հեռավորության վրա են տարվել։
Միխայիլ Միզինցևը հույս էր հայտնել, որ ձեռնարկության տարածքում գտնվող ուկրաինացի զինվորները կհանձնվեն: