Ադրբեջանա-վրացական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունԱդրբեջանա-վրացական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ցամաքային գիտությունների ինստիտուտից և Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնից։
3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի սահմանին՝ Վրաստանի Կախեթիի շրջանի Քվեմո-Կեդի գյուղում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:37-ին։