Արարատի մարզում 41-ամյա վարորդը Opel Vectra-ով Արտաշատում բախվել է ծառին. կա վիրավոր
ՀասարակությունՈստիկանության Արտաշատի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 18-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 22:50–ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Գարիկ Խ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել է ճամփեզրի ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Քաջիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: