Իրավիճակը բարդ է. Զելենսկին պատասխանել է Սերգեյ Շոյգուին
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Մարիուպոլի գրավման մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Նախագահի խոսքով, ինքը չգիտի, թե ինչ է ասում ռուս պաշտոնյան, սակայն «Ազովստալում» արգելափակված են ուկրաինական մարտիկներ, որոնք դեռ շարունակում են պաշտպանվել։
«Ես չգիտեմ, թե ինչ է ասել ՌԴ պաշտպանության նախարարը ռուսներին: Ես գիտեմ, որ նրանք վաղուց գրավել են Մարիուպոլի մեծ մասը։ Մենք ձեզ հետ սա շատ լավ գիտենք։ Մեր քաղաքի մի հատված կա, որտեղ առայժմ գտնվում են մեր մնացած զինվորականները։ Նրանք մնում են այնտեղ... Իրավիճակը բարդ է: Իրավիճակը վատ է: Երեկվանից այն առանձնապես չի փոխվել: Արգելափակել են նրանց հետ մի քանի հազար զինվորական, ինչպես նաև քաղաքացիական անձինք։ Դրանք հիմնականում կանայք և երեխաներ են, ինչպես նաև մոտ 120 հազար, մեր հաշվարկներով, Մարիուպոլում ընդհանուր առմամբ արգելափակված քաղաքացիական անձինք կան»,- ասել է Զելենսկին։
Նա նաեւ հավելել է, որ ուկրաինական կողմը մշտապես աշխատում է մարդասիրական միջանցքների կազմակերպման ուղղությամբ, սակայն ռուսները սկսել են արգելափակել այդ գործընթացը։