Աղքատության ցուցանիշը իշխանությունների կողմից մանիպուլացված է, այն ավելի բարձր է. Նաիրի Սարգսյան
TVArmdaily.am-ին տված հարցազրույցում տնտեսագետ Նաիրի Սարգսանն անդրադառնալով աղքատության ցուցանիշին ասել է, որ որպես ցուցանիշ հրապարակվում է 27%-ը, բայց միջինացված թվերով, քանի որ վերին շեմ է համարվում 53 հազար ՀՀ դրամը, իսկ ներքին շեմ՝ 35 հազար ՀՀ դրամը, միջին թիվը վերցնում են ու դա գերազանցող կամ չունեցող անձանց ներառում 27%-ի մեջ: Նա նաեւ ընդգծել է, որ մինչեւ 53 հազար ՀՀ դրամ եկամուտ ունեցող մարդիկ կազմում են ՀՀ բնակչության 47%-ը: Իր խոսքում նա շեշտել է, որ 53 հազար ՀՀ դրամը ոչ թե աղքատության, այլ ծայրահեղ աղքատության ցուցանիշ է: