Քաշաթաղի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
ՀասարակությունԱդրբեջանի Հանրապետության Կուբաթլուի (Քաշաթաղի շրջան) շրջանում այսօր երեկոյան հակահետեւակային ականի վրա ադրբեջանցի է պայթել։
Ինչպես հայտնում է Սպուտինկ Ադրբեջանը` Բեյբալա Նասիբովը ծանր վիրավորում է ստացել։
Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ 1993 թ․ ամռանը հայկական զինված ուժերը ազատագրել էին Կուբաթլուի շրջանը։ Վարչական միավորը դադարել էր գոյություն ունենալուց՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մասը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շրջանը գտնվում է Ադրբեջանի վերահոսկողության տակ: