ՔՊ գրասենյակի մոտից 11 անձ է բերման ենթարկվել
Հասարակություն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող 11 քաղաքացի է բերման ենթարկվել։ ՀՀ ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։