Մայիսի 1-ին՝ մինչեւ մեր խմբերի Երեւան հասնելը, ունենալու ենք մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան
ՔաղաքականՎաղն առավոտյան Տիգրանաշենից դեպի Երեւան «Դիմադրության շարժման» հաջորդ խումբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, «Դիմադրության շարժան» իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Դրանից հետո Հայաստանի մյուս երկու խորհրդանշական վայրերից՝ Սարդարապատից եւ Բաշ-Ապարանից մեր խմբերը քայլերթով կշարժվեն դեպի Երեւան: Քայլերթի ընթացքում մեր հայրենակիցները լինելու են Հայաստանի տարբեր բնակավայրերում եւ ներկայացնելու են մեր երկրին սպառնացող վտանգները, համախմբելու են մեր քաղաքացիներին եւ ամսի մեկին հասնելու են Երեւան»,- նշեց Սաղաթելյանը:
Սաղաթելյանի խոսքով՝ այդ ընթացքում ամեն օր Երեւանում կազմակերպվելու են բողոքի տարբեր ակցիաներ, երթեր եւ ցույցեր։
«Մայիսի մեկին մենք մինչեւ մեր խմբերի Երեւան հասնելը ունենալու ենք մեծ հանրահավաք, բայց մինչեւ դա խնդրում եմ բոլորիցդ ձեր ամենօրյա մասնակցությամբ ցույց տաք, որ օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը: