Դեբեդ գետից դուրս բերված երեխան ծայրահեղ ծանր վիճակում է
ՀասարակությունԼոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ տեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել է 30 փրկարար։
Ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․՝ ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։