Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը
ՄշակույթԻլոն Մասկը գնել է Twitter-ը 44 միլիարդ դոլարով. ընկերության տնօրենների խորհուրդն ընդունել է նրա առաջարկը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իլոն Մասկը, ով երկու շաբաթ առաջ Twitter-ի սեփականատերերին առաջարկել էր իրեն վաճառել ընկերությունը, ասել է, որ այս սոցիալական ցանցը հսկայական չօգտագործված ներուժ ունի, որը ինքը կարող է իրացնել։
Ապրիլին Մասկը 2,89 մլրդ դոլարով գնեց Twitter-ի 9,2% բաժնետոմսերը՝ դառնալով ընկերության ամենամեծ բաժնետերը։
Նա արդեն մի քանի փոփոխություն է առաջարկել՝ սկսած հրապարակված բովանդակության սահմանափակումների մեղմացումից մինչև կեղծ օգտահաշիվների վերացում:
Twitter-ի ղեկավարությունը սկզբում մերժել էր Մասկի առաջարկը, սակայն այժմ մտադիր է բաժնետերերին խնդրել քվեարկել գործարքը հաստատելու համար։