44-օրյա պատերազմի մասնակցին խոստացել են Արցախի հերոսի կոչում տալ, հետո փոշմանել են
ՀասարակությունՕրերս մեր խմբագրություն էր զանգահարել արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Դանիելյանը.
«Մի հարց կա, որի պատասխանը ոչ մի կերպ չեմ կարողանում իմ մեջ գտնել»:
Հայկը զորակոչվել է 2019 թվականի ամռանը, 6 ամիս ծառայել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել է Հադրութի զորամաս: Մինչ հոկտեմբերի 28-ը կռվել է Հադրութում, հետո տեղափոխվել է Մարտունի 2-րդ, նոյեմբերի 2-ին իր գումարտակի հետ տեղափոխվել է Շուշի, որտեղ էլ կռվել է մինչև նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքումը: