«Ուրախ նոտաները» վերադառնում են բեմ, քո օրհնությամբ, պապ. Մանե Գրիգորյան
ՄշակույթԵրգի Պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանն Ինստագրամի իր էջում տեղեկացրել է, որ 3 տարի դադարից հետո Արթուր Գրիգորյանի հեղինակային՝ «Ուրախ նոտաները» վերադառնում են։ Նա տեղադրել է լուսանկարների շարք, որոնց կից գրել է. «Ուրախ նոտաները վերադառնում են բեմ։ Ճիշտ է, ոչ թե Երգի պետական թատրոնի, այլ «Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճի բեմ։
Մենք այլևս չենք կարող լռել, երեք տարի թատրոնը նորոգվում էր, իսկ հիմա արդեն իսկապես նոր թափով գործի ենք անցել․ Մեր թատրոնը շուտով կվերաբացվի, բայց մինչ այդ, երկար դադարից հետո Արթուր Գրիգորյանի լեգենդար «Ուրախ Նոտաներ» մյուզիքլը հունիսի 1-ին նորից կհնչի ու կուրախացնի երեխաներին։ Նոր ներկայացումներն ու նախագծերը շատ են, որոնք կարող եք դիտել, լսել, ներբեռնել: Քո օրհնությամբ, պապ»: