Զելենսկին չի կարողացել պահել պետական գաղտնիքը. NBC
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զարմացրել է Վաշինգտոնին՝ լրագրողներին պատմելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի` Կիև ժամանելու մասին։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ քաղաքական գործիչները պետք է Ուկրաինա ժամանեին խիստ գաղտնիության պայմաններում։ Սպիտակ տան վարչակազմը մինչև վերջին պահը չի մեկնաբանել, քանի դեռ պաշտոնյաները ապահով կերպով չեն լքել երկիրը։
Օսթինի և Բլինքենի այցելելու որոշումը պետք է կայացվեր «անվտանգության մակարդակը գնահատելուց հետո վերջին պահին», պարզաբանում է հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը հայտարարեցին Կիևին ավելի քան 700 միլիոն դոլար տրամադրելու մասին՝ ուղղակի և անուղղակի ռազմական մատակարարումների տեսքով։