Ռուսաստանի քաղաքներից մեկում տեղի բնակչի բողոքից հետո թատրոնի վրայից հանվել է Z տառով պաստառը
ՄիջազգայինԿիրովի բնակիչներից մեկը խնդրել է քաղաքապետարանին ստուգել մարզային դրամատիկական թատրոնի շենքի վրա Z տառով պաստառի տեղադրման օրինականությունը։ Պարզվել է, որ թատրոնի ղեկավարությունը ցուցանակը չի համաձայնեցրել «Քաղաքային գովազդ» հիմնարկի հետ։ Պաստառը հանվել է։
Կիրովում կա մի նախաձեռնող խումբ, որը պետական ծառայությունների միջոցով բողոքում է Z տառով պաստառներից: Ակտիվիստներից մեկը 7x7-ին պատմել է, որ իրենց խնդրանքից հետո Պրոիզվոդստվեննայա փողոցի ճաշարանի շենքից մեկ այլ ցուցանակ են հանել։