Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ` ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր գիտության ու արվեստի մեծերին հիշում ենք առիթից առիթ. ճիշտ չենք անում: Նրանք մեզ անհրաժեշտ են մեր անհատական ու ազգային կյանքի ճակատագրական, կարևոր ժամերին` այսինքն, ամեն պահ իրենց կարիքն ունենք: Նրանք են, որ ցոլացնում են մեր ինքնությունը: Եվ եթե մարդ արարածը մի բան կարող է կորցնել, դա հիշողությունն է առաջին հերթին` հայ մշակույթի մեծերն են, որ ամեն պահ հիշեցնում են մեզ, որ հայ ենք: Ահա ինչու` մեր կորուստների դառն կսկիծն իմ սրտում, որոշեցի իմ ուսանողների և ընթերցողների համար պատմել իմ դասախոսի` հայ մեծ գիտնական Հրանտ Թամրազյանի մասին: Որովհետև տեսնում եմ, որ մենք մեզ կորցրել ենք ու չենք գտնում: Այսօր ոչ իր ծննդյան օրն է (ծնվել է սեպտեմբերի 6, 1926, Աչաջուր հրաշք գյուղում), ոչ էլ հիշատակի (փետրվարի 9, 2001): Առիթն այլ է: Կարդալով մեր հրապարակային մարդկանց, նոր գրականագետների անկենդան ու անկյանք տեքստերը, հասկացա, որ

ՄԵՐ ՄԵԾԵՐԻՑ ԵՆՔ ՀԵՌԱՑԵԼ, ՈՐ ԱՅՍ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ

Կենսագրական չեմ պատմի, ուղղակի կհիշեցնեմ` բանասիրական գիտությունների դոկտոր (1963), ակադեմիկոս (1996), Գիտության վաստակավոր գործիչ (1970), պետական մրցանակի դափնեկիր (միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի «Հայ գրականություն» դասագրքի համար) մեծ գիտնականը 1943-1948 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1968-1980 թվականներին եղել է ԵՊՀ խորհրդահայ գրականության, 1980-2001 թվականներին՝ հայ գրականության ամբիոնի վարիչ։ Ինքը Ուսուցիչ-ուսուցչապետ էր նախ և առաջ: Լսարան էր մտնում երազն իր հոգում` մեզ էլ սովորեցնում տեսնել գեղեցիկն ու անվերջ երազել: Մի անգամ դասախոսության ժամանակ զարմանալի բան տեսանք` ձյուն էր գալիս` խոշոր փաթիլներով, հրաշք մի տեսարան` մեր լսարանի մեծ պատուհանները այդ հրաշքն էին ցուցադրում` ոչ շենքեր էինք տեսնում, ոչ էլ մարդկանց` ամբողջ աշխարհում ձյուն էր գալիս` խոշոր, շատ խոշոր փաթիլներով: Մեզ չնախատեց, որ դասախոսությունը մոռացել, տարված էինք ձյան փաթիլներով, այլ մեզնից առաջ ընկավ` «Լավ ձյուն է, չէ՞»:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Ահա իբրև Ուսուցչապետ էլ խոսեց հանրապետության ուսուցիչների հավաքում` հեռավոր 1982-ին. «Գրականության ու լեզվի ուսուցիչն է երեխայի հոգում դնում բանական գոյության, սիրո և սրբության սկիզբը, նրա ներաշխարհում ցանում գեղեցկության սերմերը, բացում հայրենի խոսքի կախարդանքը և մեծ աշխարհը տանող արահետները: Մարդու մեջ հավերժ մնում են առաջին անգամ լսած բանաստեղծության տողերը և ելևէջները, առաջին անգամ բացած գրքի խորհուրդը, անգամ` հոտը, բույրը... Ո՞վ չի հիշում իր գրականության ուսուցչին, նույնիսկ առաջացած տարիքում. դա նշանակում է նաև` ո՞վ չի հիշում իր բանական գոյության, գեղեցիկի զգացողության և աշխարհաճանաչողության սկիզբը: Ուսուցիչն էլ իր հերթին մի առանձին համակրանքով է կապվում աշակերտների հետ, հիշում նրանց` մինչև կյանքի վերջին օրը... Այդպես եղել է խոր հնում, այսպես է այժմ և այսպես կլինի գալիքում ուսուցչի և աշակերտի այս հոգեկան ջերմ, փոխադարձ կապը» (Հրանտ Թամրազյան, Գրական դիմանկարներ, հոդվածներ, հատոր երկրորդ, «Նաիրի», Ե., 1998, էջ 358-359): Թամրազյանն ուսուցիչներին հիշեցնում է Միքայել Նալբանդյանի միշտ արդիական պատգամը.

«ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԱՊԵՍ ՀԻՄՆՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԱՅՆՊԻՍԻ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆՑ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳՈՒ ԲԽՎԱԾՔ» ԼԻՆեն 

Մեծ գիտնականի խորհուրդները («Հայ գրականության դասավանդման շուրջը») յուրօրինակ զրույցներ են ուսուցիչների հետ` և որքա~ն են այսօր անհրաժեշտ նման անկեղծ շփումները: Մինչդեռ մեր ուսուցիչներն այսօր հանդիպում են քաղաքապետի, նախարարության վարչության պետի հետ կամ էլ հրավիրվում քաղաքական ղեկավարության ժողովներին: Ահա ինչու փոխվել է մեր դպրոցական լեզուն` մի անգամ ռադիոյով լսում էի երկու ուսուցչուհիների և չէի հասկանում` ո՞ր առարկայի դասատուներ են իրենք: Այդ ձանձրալի հաղորդումը ճարահատ լսեցի մինչև վերջ` հաղորդման ավարտին սարսափով իմանալով, որ մոդուլների և դասապրոցեսի գործիքակազմի մասին վերացական դատողություններ անողները... գրականության ուսուցչուհիներ են, ովքեր կես ժամ զբաղեցնելով ռադիոեթերը, ոչ մի անգամ չտվեցին ոչ Թումանյանի, ոչ Տերյանի, ոչ էլ այլ որևէ գրողի անուն:

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Դեռ 1870-ին Ղևոնդ Ալիշանը հիշատակում է Նահապետ Քուչակի անունը 16րդ դարի հայ բանաստեղծների շարքում, նույն 70-ականներին (Արփիարյանի վկայությամբ) Քուչակով զբաղվում է Նորայր Բյուզանդացին, իսկ 1882 թ. Վարագա վանքի ուխտի միաբան Արիստակես Տևկանցը հրատարակել է Քուչակի հայրենները` «Հայերգ. Մեղեդիք, տաղք և երգ», որ հավաքել է զանազան ձեռագրերից և երգարաններից: Դրանից հետո սկսվում է Քուչակի հաղթարշավը ողջ աշխարհով մեկ` Արշակ Չոպանյանը հրատարակում է «Քուչակի դիվանը»` դառնալով մեծ Քուչակի մեկնաբանն ու թարգմանը ողջ Եվրոպայում: Քուչակի պոեզիային ջերմ արձագանքում են Մ. Աբեղյանը, Խրիմյան Հայրիկը, Հովհ. Թումանյանը, Գ. Ասատուրը, Դանիել Վարուժանը, Բրյուսովը, Չարենցը, Հակոբ Օշականը, Մ. Մկրյանը, Պ. Սևակը, Վ. Սարոյանը, Է. Մեժելայտիսը, Կայսին Կուլիևը, Լև Օզերովը... Սակայն մեր միջավայրը հայկական չէր լինի, եթե շուտով չսկսվեր... Քուչակի եղծը` իբր հայրենները Քուչակին չեն պատկանում, այլ ժողովրդական ստեղծագործություններ են: Մ. Աբեղյանը փոխում է իր կարծիքը` հիմա էլ պնդելով, թե իբր հայրենները վերագրվել են Քուչակին անհիմն կերպով` «Քուչակի անունն, ուրեմն, այդ տիպի տաղերից պիտի ջնջել և այդ տաղերն անանուն թողնել»... գործը շարունակում է Աս. Մնացականյանը:

Իր «Նահապետ Քուչակ» (1999) աշխատության մեջ ահա այս խնդրին է անդրադառնում Հր. Թամրազյանը` վճռականորեն ջախջախելով Քուչակին մեր պոեզիայից «ջնջողներին»: Թամրազյանի այս հետազոտությունից անցել է ավելի քան երկու տասնամյակ, գոնե հիմա` 2020 թ. աղետից հետո կհասկանա՞նք արդյոք, թե ինչ մեծ մեղք է մեր ազգային արժեքներն այսպես անտեր թողնելը: Ինչ անտեր ենք թողնում, ադրբեջանցիները «սեփականում են»: Վաղը չզարմանաք, եթե փորձեն սեփականել նաև մեր գրողներին և նրանց ժառանգությունը... Ամեն ինչ մենք ենք անում` մենք ենք փչացնում, մենք ենք հեռանում, մենք ենք լքում, մենք ենք անտեր թողնում, թուրքն էլ գրավում է...

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱՄ` ԲԱՆԱՍՏԵՂԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Մեծ գիտնականի «Բանաստեղծության հազարամյա խորհուրդը» գրքի (1986) առաջաբանում Վահագն Դավթյանը Թամրազյանին անվանում է բանաստեղծարվեստագետ: Բերում է նաև ռուս քննադատ Ա. Գոռլովսկու կարծիքը` «Հր. Թամրազյանը իր հոգեկան խառնվածքով արվեստագետ է», և հաստատում իր կարծիքը. «Հրանտ Թամրազյան քննադատն ու գրականագետն, այո, արվեստագետի խառնվածք ունի»: Բանաստեղծական այս խառնվածքն էր, որ նրան միշտ նետում էր տաք բանակռիվների ու վեճերի մեջ, ուր քննադատն անզիջում էր, վճռական ու խստապահանջ: Պատահական չէր, որ հենց իրեն տրվեց իրավունքն` ամփոփելու 1965-ի սքանչելի բանավեճը` մեր պոեզիայի զարգացման ուղիների մասին:

Այդ մեծ ճակատամարտին էր, որ մասնակցեցին Վահագն Դավթյանը («ժամանակակից պոեզիան և ռեալիզմի նախահիմքերը»), Պարույր Սևակը («Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի»), Մարո Մարգարյանը («Դարի հե՞տ, թե՞ դարի աղմուկի հետ») և այլոք: Բանաստեղծի սրտով էր, որ ամփոփելով գրական բանավեճը` «Խոսք պոեզիայի ճանապարհի մասին» (1965) հոդվածում Թամրազյանը հարցնում էր. «Գրական սերունդները որտեղի՞ց պետք է առնեն իրենց հոգևոր սնունդը: Արդյոք շատ չի կտրվում մեր նորագույն երիտասարդական գրականությունը հայրենական ակունքներից, մեր գրականության բազմադարյան փորձից: Այո, կարդալով ժամանակակից երիտասարդ շատ բանաստեղծների գրքեր, մենք տեսնում ենք, թե որքան նրանք նման են իրարու, այսինքն` օգտվում են եվրոպական պոեզիայի նույն աղբյուրից ու նույն ոճից: Մամուլում հրապարակված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես շատերը բացահայտ ու թաքուն սեփականում են Էլ յուարի պոեզիան, թե ինչպես երիտասարդ գրողները սկսել են գրել «համաշխարհային» վերացական թեմաներով` խաղալով նորարարություն... կրկնելով եվրոպական մի քանի ինքնատիպ գրողների ձևերը, հասնում են սնամեջ փիլիսոփայության ու անբովանդակ պրոզաիզմի` անվանելով այն նոր ուղի ու ճանապարհ» («Հր. Թամրազյան, Հայ քնարերգուներ. Ավանդները և նորօրյա փորձը. Գիրք Բ, Երևան, «Նաիրի» հրատ., 1999, էջ 234-235): Բանաստեղծի սրտով էր, որ նույն 60-ականներին Թամրազ յանն զգաց մեծ վտանգը` «Հայ բանաստեղծության ներկան և գալիք օրը» հոդվածում (1967) նկատելով, թե գրականություն է մտնում ջարդարարների մի խմբակ, որ «գրականությունից դուրս են հանում Թումանյանին, Իսահակյանին ու Տերյանին:

Դատողական բանաստեղծությունը դառնում է անվերջ ու տաղտալի, ինտելեկտուալ պոեզիայի մոլոր հետևորդները հասնում են գռեհկության: Մի բանաստեղծ, օրինակ, իրեն համեմատում է Լայկայի հետ: Մի ուրիշ բանաստեղծ էլ գրում է, թե «Հայ ժողովուրդ, դու իմ անունն ես, իմ ազգանունը, դու իմ վերարկուն ես» և այլն: Հույզի ակունքներից կտրվելով և տարվելով մտքի վարժությամբ... ինքնաբերաբար ծնում են կուլտուրական էպիգոնություն կամ նմանողություն, բանականության շնորհների փոխարեն մեզ տալիս են մանր-մունր դատողություններ» (Հր. Թամրազյան, Պոեզիան պատմության քառուղիներում, Ե., 1971, էջ 228):

ԱՎԱՆԴՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Հոգատար ուսուցիչ էր մեր` երիտասարդ դասախոսներիս և գրականագետներիս համար: Հենց իր առաջարկով ես ռուս գրականության ամբիոնից տեղափոխվեցի հայ գրականության ամբիոն` իմ հոդվածները կարդում էր և ամբիոնի նիստերում միշտ ջերմորեն արտահայտվում: Ամբիոնի նիստերից հետո էլ իրար հետ սեղան էինք նստում` մեր Ուսուցիչն ու մենք` իր սաները: Այդ սքանչելի պահերին մենք բնականաբար լսողի դերում էինք: Խոսում էր ինքը` լավ խոսքով գնահատելով լավը, խստորեն քննադատելով քստմնելի ամեն արարք, որ տեսնում էր մեր գրական կյանքում: Գիտեինք, որ գրողների միությունում իրենից վախենում են` համալսարանի Հայ գրականության մեր ամբիոնից արծվի իր հայացքով հսկում էր մեր ողջ գրական կյանքի վրա: Կրկին մեջբերեմ Վահագն Դավթյանին. «Իսկ այդ բանավեճերում Թամրազյանի կեցվածքը միշտ էլ համարձակ ու ինքնավստահ է եղել, տոգորված սեփական ասելիքի, սեփական հայեցակետի նկատմամբ ունեցած խոր հավատով ու համոզմունքով» (Վ. Դավթյան, Գիտնականի խորաթափանցությամբ և արվեստագետի ներշնչանքով.- տես` Հր. Թամրազյան, Բանաստեղծության հազարամյա խորհուրդը, Ե., 1986, էջ 6): Հիմա Արծվի այդ հայացքն է, որ չկա` ով ինչ ուզում` անում է, ահա ինչու շատացել են գրչակները:

Հիմա անկախության շրջանի ամենաթողության ժամանակներն են, երբ վերջինները դարձել են առաջիններ, իսկ առաջինները` վերջիններ: Եվ բնական է, որ առաջինը այս «նոր օրերում» պիտի հարձակվեին հենց Թամրազյանի վրա` ինչն էլ արեց գրական վաստակ չունեցող մեկը` Արքմենիկ Նիկողոսյանը, բայց արժանի պատասխան ստացավ միայն «Նոր-Դար» ամսագրի կողմից. «Գրական հանրությանը բոլորովին անծանոթ Արքմենիկ Նիկողոսյանը վերջերս անպարկեշտ ոճով արտահայտվել էր մեծ գրականագետ, ակադեմիկոս Հրանտ Թամրազանի հասցեին, ինչը առաջացրել էր համալսարանականների զայրույթը: Շատերը բարկացած հարցնում են. «Էս ո՞վ է, որտեղի՞ց հայտնվեց»: Եվ ահա գրողների միությունից մեզ հայտնում են, որ միության վերջին համագումարում նախագահում էր, ոչ այլ ոք, քան հենց Ա. Նիկողոսյանը» (ՆորԴար, 2011, N 3-4, էջ 160):

ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ ՏԱՂԱՆԴԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է

Թամրազյանն ինքն էլ իր ուսուցիչների ժառանգորդն էր` հավատարիմ այն արժեքներին, որ փոխանցվեցին իրեն իր դասախոսներից` Արսեն Տերտերյանից ու Մկրտիչ Մկրյանից, Գրիգոր Ղափանցյանից ու Արամ Ղանալանյանից, Էդուարդ Աղայանից... Այդ ամենին ինքն ավելացրեց բանաստեղծի իր ներշնչանքը, ոգևորությունը, առանց որի ոչ մի տող չգրեց: Համոզված էր, որ շքեղ պիտի լինի մեր այսօրվա երգը` ազգային բանաստեղծության նվաճումները ամրապնդելու, «հրաշք մարդու» կերպարը նորաստեղծելու, ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվելու և գեղեցկության հավերժական օրենքները գրականության մեջ բացահայտելու մեծ նպատակադրումով: Եվ եթե մի ընդհանուր ոգի փնտրենք իր գրվածքներում, որ հատկական ու բնորոշ է իրեն, դա գեղեցիկի պաշտամունքն էր: Բանաստեղծի աչքով նայեց հայ գրականությանը, ամենուր փնտրեց գեղեցիկը, և ինքն էլ եղավ գեղեցկության գաղափարախոսը մեր արդի գրականագիտության մեջ:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է