Չինաստանում վեցհարկանի շենք Է փլվել
ՀասարակությունԱպրիլի 29-ին վեցհարկանի շենք Է փլվել Չինաստանի Հունան կենտրոնական նահանի Չանշա քաղաքում. զոհերի ու տուժածների վերաբերյալ հաղորդագրություններ դեռ չեն ստացվել: Այդ մասին հաղորդում Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 29-ին Վանչենի շրջանում, Չանշա քաղաքի բժշկական ինստիտուտի հարեւանությամբ. տեղական ժամանակով 12:50-ին (Երեւանի ժամանակով 08:50-ին) դեպքի վայր Է ժամանել հրշեջների ու փրկարարների առաջին խումբը: Շենքի ընդհանուր մակերեսը կազմում Է մոտավորապես 800 քառակուսի մետր, առաջին հարկում տեղակայված են խանութներ, երկրորդում՝ հասակակական սննդի ձեռնարկություն, երրորդում՝ մասնավոր կինոթատրոն, 4-6-րդ հարկերում գտնվում Է ոչ մեծ հյուրանոց: Վեցերորդ հարկի վրա եղել Է նաեւ ձեղնահարկ, որը պատկանում Էր շենքի սեղանակատիրոջը: Փլվելու պատճառները...