Ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի թիմակիցների հետագա ճակատագիրը. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հախուռն բնավորությունը՝ շատերն են այս օրերին տարակուսում, որ նա որևէ կերպ չի արձագանքում գնալով ավելի ու ավելի մեծ թափ հավաքող բողոքի ակցիաներին: Նախկինում ցանկացած փոքր առիթի դեպքում նա «լայվ» էր մտնում կամ կառավարության, ԱԺ-ի նիստերի ժամանակ առիթ էր գտնում թեմային անդրադառնալու, ընդ որում, որպես կանոն, էմոցիոնալ պոռթկումներով, «մատ թափ տալով», մի խոսքով՝ իրեն բնորոշ ձևերով: Այս օրերին նա մի տեսակ «դիտորդի» կարգավիճակում է:
Քանի որ ընդդիմության կոնսոլիդացիան ու հասարակության գերակշիռ մասի դժգոհությունը գործող իշխանությունից նվազագույնի են հասցնում Փաշինյանի հետագա պաշտոնավարման հնարավորությունը, ապա այսպիսի «հանգստությունը» փաստացի կարող է լինել այն պատճառով, որ նա անձնական անվտանգության երաշխիքներ է ստացել, այդ թվում՝ Մոսկվայից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նման տպավորություն ունեն նաև իր թիմակիցներից շատերը, ինչպես և իրավապահ համակարգի ներկայացուցիչները, ինչը նրանց էապես անհանգստացնում է: Բանն այն է, որ ընդդիմությունը ամեն ինչ ֆիքսելու հստակ քաղաքականություն է որդեգրել, որպեսզի հետագայում բոլորն իրենց արածների համար պատասխան տան օրենքի տառին համապատասխան: Եվ ստացվում է, որ Փաշինյանը անձնական անվտանգության երաշխիքներ ունի, իսկ մյուսների ճակատագրերը շարունակում են մնալ անհայտ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում