Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»


«Տնտեսությունը փոքր, խեղճ ու անհեռանկար վիճակում է». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս ընթացքում փաստացի արտարժույթային մուտքերն ավելացել են՝ հաշվի առնելով հատկապես ՌԴ-ից առկա ներհոսքը: Այս առումով որոշակի ակտիվություն կա, և առկա հավասարակշռությունը հօգուտ դրամի ամրապնդման է:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ անդրադառնալով վերջին օրերին հայաստանյան տարադրամի շուկայում դոլարի և եվրոյի կտրուկ արժեզրկմանը:

«Այստեղ խնդիրն այլ է: Հարցն այն է, թե ինչ քայլեր կանի կառավարությունը, որը կա՛մ պետք է ինտերվենցիաների միջոցով մաքրի այդ արտարժույթը՝ պահպանելով կայուն կուրս, կա՛մ պետք է թողնի այդ արտարժույթը, որ ներդրողները դրանք գնեն ու ներդրումներ կատարեն: Այս պահի դրությամբ դրամը կարող է ամրապնդվել, բայց դա, ամեն դեպքում, որևէ կապ չունի տնտեսության վիճակի ու զարգացման հետ: Խոսքն այս պահին շուկայում առկա վերոնշյալ հավասարակշռության մասին է, և ես այս պահին հեռանկարում չեմ տեսնում գործոններ, որոնք դրամը կթուլացնեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է վերոնշյալի ազդեցությանը տնտեսության վրա, տնտեսագետը շեշտեց, որ դա ևս կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն է վարվում. «Եթե քաղաքականությունը կնպաստի նրան, որ մարդիկ գնեն այդ տարադրամը, ներմուծեն, օրինակ՝ որևէ արտադրություն սկսելու մեջ, դրական արդյունք կլինի: Եթե զարգացման որևէ քաղաքականություն չվարվի, այդ դեպքում ներմուծումը կէժանանա, ինչը կբերի ընդհանուր գնաճի զսպմանը: Միևնույն ժամանակ, այս իրավիճակը խնդիր է առաջացնում արտահանման համար: Վերոնշյալի հետևանքով արտահանման գները թանկանում են: Մեծ հաշվով, երբ դրամն ամրապնդվում է, վնասում է արտահանմանը, էժանացնում է ներմուծումը: Իրականում այս վիճակը հնարավորություն է տալիս իրականացնել հեռանկարային քաղաքականություն՝ խթանելով ներդրողներին: Բայց այս պահին, մեծ հաշվով, ոչինչ չի արվում: Մենք պարզապես կունենանք իրավիճակ, երբ ներմուծումը կէժանանա, արտահանման գները որոշ չափով կբարձրանան»:

Անդրադառնալով ընդհանուր տնտեսական միտումներին՝ Կ. Ադոնցը շեշտեց, որ այսօր համաշխարհային շուկան անկայուն վիճակում է, փոխվում է պահանջարկի կառուցվածքը. «Գլխավորն այն է, որ կառավարությունը ճիշտ կողմնորոշվի քաղաքականության առումով: Այսօր որոշակի, այսպես կոչված, նպաստավոր պայմաններ են ստեղծվել ՏՏ ոլորտի, տուրիզմի համար, կա նաև շինարարության ակտիվություն: Այս ողղություններով որոշակի տնտեսական ակտիվություն կապահովվի, բայց զարգացման խնդիրները չեն լուծվի, որովհետև այստեղ լուրջ կողմնորոշման կարիք կա: Իրականում տնտեսությունը ինքնահոսի է թողնված: Տնտեսության ոլորտներն ազատականացվել են: Ասում են՝ պայմանները ստեղծված են, զբաղվեք ձեր գործով: Սա հնարավոր է՝ բավարար է տուրիզմի, շինարարական ոլորտների, նաև շրջանառության ապահովման համար, բայց խնդիրն այն է, որ նոր ոլորտներ չեն զարգացնում: Այս ճյուղերը, որոնց վրա հիմնված է ՀՀ տնտեսությունը, ունեն անկայուն հեռանկար, պայմանավորված են բազմաթիվ զգայուն գործոններով: Տնտեսական ակտիվությունն ապահովվում է լրացուցիչ՝ շինարարության, պղնձի գների աճով պայմանավորված առկա մուտքերով, ՌԴ-ից մարդկանց ներհոսքով: Ընդհանուր առմամբ, տնտեսությունն այսպես փոքր, խեղճ ու անհեռանկար վիճակում է առաջ շարժվում. որոշակի ակտիվություն է դրսևորվում, բայց ի վիճակի չէ զարգանալ»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ արտադրական նոր ոլորտներ զարգացնելու կարիք կա, ինչի համար, սակայն, նոր տեխնոլոգիաներ, արդյունաբերական գոտիներ, նաև մասնագետներ են պետք:

Կարեն Ադոնցի խոսքով՝ առանց տնտեսական զարգացման խնդիրը լուծելու, չենք կարող քննարկել նաև սոցիալական հարցերի հնարավոր լուծումները. «Տնտեսությունը պետք է զարգանա, որ կարողանանք լուծել սոցիալական խնդիրները, որ կարողանանք լուծել բանակի խնդիրները: Առանց զարգացման որևէ հարց ու խնդիր չի կարող լուծվել: Մենք սոցիալական պաշտպանության առումով ևս խնդիր ունենք: Այսօր 500 հազար թոշակառու ստանում է թոշակ, որը նվազագույն գոյատևման հնարավորություն անգամ չի տալիս: Մեզ մոտ 500 հազար թոշակառու փաստացի սովի մատնված վիճակում է, և այդ հարցի նկատմամբ վերաբերմունքը փաստացի զրոյական է. կարող է բարձրացնեն այլ աշխատավարձեր՝ մոռանալով, որ թոշակառուները նման վիճակում են: Մի անգամ բարձրացրին, հետո՝ վերջ: Հիմա խոսում ենք գնաճի ու դրա ազդեցության, դրա հետևանքով վիճակի վատթարացման մասին, բայց այդ մարդկանց վիճակն առանց այդ էլ ահավոր է: Ես դեռ չեմ խոսում աղքատության մակարդակի մասին: Թոշակ վճարելը պետության հիմնական սյուներից է: Սա ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական զարգացման, որոշ առումներով էլ քաղաքական կատեգորիա է: Մարդիկ մտածում են, թե ինչ խնդիրներ են ունենալու թոշակառու դառնալուց հետո: Պետությունը, տնտեսությունը չեն կարող զարգանալ, եթե լուծված չէ թոշակառուների հարցը, վերաբերմունքը կոնկրետ խնդրի նկատմամբ: Մեծ հաշվով, կա՛մ տնտեսությանը լուրջ ենք վերաբերվում, կա՛մ այնպես, ինչպես հիմա: Եթե տնտեսությունը չզարգանա, ի վիճակի չենք լինի սոցիալական խնդիր լուծել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»