Թուրք կուսակցապետին զայրացրել են Թուրքիայի վերաբերայալ Զելենսկու խոսքերը
ՄիջազգայինԹուրքիայում դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ, հայտնում է Ermenihaber.am-ը:
Նախօրեին Ուկրաինայի նախագահը նշել էր, որ մի կողմից Թուրքիան աջակցում է Կիևնին կարևոր հարցերում, բայց մյուս կողմից ռուս զբոսաշրջիկների համար հետաքրքիր տուրեր է կազմակերպում:
Ի պատասխան այս խոսքերին` Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Զելենսկուն հորդորել է «զգույշ լինել» իր հայտարարություններում:
«Զելենսկին պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի թուրք ժողորդի, թուրքական կառավարության և Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ «Ավելի լավ կլիներ, եթե Զելենսկին վստահեր թուրք ժողովրդին, այլ ոչ թե Հունաստանին»,-ասել է ազգայնական կուսակցապետը:
Վերջինս նաև հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է «ջանքեր գործադրել» Ուկրաինայում կայուն և մնայուն հրադադար հաստատելու համար: