Լոռու մարզում բեռնատար գնացքը հարվածել է երկաթգծին հայտնված կնոջը․ վերջինս տեղում մահացել է
ՀասարակությունՄայիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմանում ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս նկատել է ուշագնաց վիճակում ընկած մի կնոջ, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմանում, Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը՝ Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Մ․-ն երկաթգծի 2609 կմ-ի ՊԿ7 Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեջ» ավտոկանգառի հարակից տարածքում, նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։
Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն այդ քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։