Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


Մինչև ո՞ւր կհասնի դրամի ամրապնդումը, կամ ինչո՞ւ է արժեզրկվում դոլարը

Տնտեսություն

ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ֆինանսական շուկաներում առաջացած աժիոտաժը, ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում, չշրջանցեց նաև Հայաստանը։ Փետրվարի վերջին-մարտի սկզբին դրամը կրկին հայտնվեց ցնցումների մեջ։

Ի հայտ եկած սպասումները և տարադրամի նկատմամբ պահանջարկի մեծացումը հանգեցրեց ազգային արժույթի զգալի արժեզրկման։

Սակայն կարճ ժամանակ անց շուկան աստիճանաբար հանդարտվեց։ Հիմնական արժույթների նկատմամբ դրամը ոչ միայն կայունացավ, այլև սկսեց արժևորվել։

Դրան մեծապես նպաստեց քաղաքացիների վարքագիծը. նրանք բավական զուսպ գտնվեցին դրամի թուլացման նկատմամբ։ Եղան, անշուշտ, մարդիկ, ովքեր շտապեցին իրենց դրամային խնայողությունները վերածել տարադրամի, բայց այդպիսիք, ըստ էության, շատ չէին։ Այլապես դրամի թուլացումն ավելի մեծ չափերի կարող էր հասնել։ Քաղաքացիների վարքագիծը նպաստեց, որպեսզի ազգային արժույթի արժեզրկման հետ կապված սպասումները շուտ հաղթահարվեն։

Դրան հաջորդեց դրամի ամրապնդումը։ Վերջին մեկ ամսվա դրսևորումներից հետո դոլարի գինն արժութային շուկայում շատ ավելի ցածր դիրքում է հաստատվել, քան գտնվում էր մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը տատանվում է 469 դրամի սահմաններում։ Գնման գինը հասել է ընդհուպ մինչև 462 դրամի։

Դոլարի այսպիսի փոխարժեք Հայաստանի արժութային շուկայում վաղուց չէր եղել։ Վերջին տարիներին, երբեմն արձանագրվող կտրուկ տատանումներով հանդերձ, այն հիմնականում պահպանվում էր 480-500 դրամի սահմաններում։

Նույնը նաև եվրոյի պարագայում է. եվրոպական արժույթը ևս փետրվարի վերջի-մարտի սկզբի արժևորումից հետո հասցրել է բավականաչափ արժեզրկվել և գտնվում է հիմնականում 500-510 դրամի սահմաններում։

Արժութային շուկայում հաստատված այս փոխարժեքները խոսում են դրամի ամրապնդման մասին։

Ո՞րը կարող էր լինել դրա պատճառը։

Ըստ ամենայնի, սկսել են զգացնել տալ համաշխարհային տնտեսության մեջ սկսված այն պրոցեսները, որոնք տանում են ազգային արժույթներով առևտրային հարաբերությունների ընդլայնմանը։ Համատարած պատժամիջոցների պայմաններում քիչ չեն այն երկրները, որոնք փորձում են նոր պայմաններում հարաբերությունները կառուցել այս հարթության մեջ։

Սա ինչպես կարճաժամկետում, այնպես էլ՝ երկարաժամկետում որոշակի սպասումներ է ձևավորել հատկապես դոլարի պահանջարկի զսպման նկատմամբ։ Դոլարի դիրքերը համաշխարհային տնտեսության մեջ սկսել են թուլանալ։

Նվազել է ամերիկյան արժույթի մասնաբաժինը նաև համաշխարհային արժութային պահուստներում։ Նախկին 65 տոկոսից այն իջել է մինչև 59 տոկոսի։

Համաշխարհային շուկայում դոլարի արժեզրկումն այս պահին գուցե ձեռնտու է նաև Միացյալ Նահանգներին՝ կիրառվող պատժամիջոցների հետևանքները սեփական տնտեսության վրա մեղմելու և արտահանումն առաջ մղելու համար։

Դոլարի թուլացմանը և դրամի ուժեղացմանը նպաստել է նաև որոշ առևտրային գործարքների սպասարկումն ամերիկյան արժույթի տիրույթից հանելը։

Խոսքն այս փուլում վերաբերում է հատկապես Ռուսաստանից ներկրվող էներգակիրներին։

Արդեն հայտնի է, որ գազի դիմաց վճարումները դոլարի փոխարեն՝ կատարվում են ռուբլով։

Բայց Հայաստանը Ռուսաստանից միայն գազ չէ, որ ներկրում է։ Նույն տրամաբանության մեջ, ռուբլով վճարումներն աստիճանաբար կարող են ընդլայնվել նաև այլ ապրանքների ներմուծման պարագայում։ Հատկապես որ, ԵԱՏՄ անդամ երկրները վերջին շրջանում բավական ակտիվ քննարկում են իրականացնում այդ առումով։

Ամերիկյան արժույթի շուրջ սկսված այս պրոցեսները, բնականաբար, որոշակի բացասական սպասումներ են ձևավորել դոլարի նկատմամբ։

Բայց դրամի արժևորումը միայն դրա հետևանք չէ։

Այլ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, քաղաքացիների ակտիվ հոսքը և երկար ժամանակով Հայաստանում հաստատվելը ևս ազդել է փոխարժեքի շուկայի վրա։ Ըստ էության, ավելացրել է տարադրամի առաջարկը։

Դրամի ամրապնդումը պայմանավորված է նաև իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականությամբ։

Հաշվի առնելով համաշխարհային շուկաներում և Հայաստանում ձևավորված բարձր գնաճը, Կենտրոնական բանկն իր գործիքներով փորձում է պահպանել գների կայունությունը՝ ազդելով տնտեսության մեջ մտնող փողի քանակի վրա։ Փողը թանկանում է՝ հանգեցնելով շրջանառությունների կրճատմանը։ Կրճատվել է՝ ինչպես փողի բազան, այնպես էլ՝ կանխիկի շրջանառությունը։

Դա ի վնաս տնտեսության է, բայց Կենտրոնական բանկն ունի իր հետաքրքրությունները, որոնք ավելի շատ գների կայունության ապահովման և ավելի բարձր գնաճ թույլ չտալու դաշտում են։ Այս առումով, անշուշտ, էական դեր ունեն նաև փոխարժեքները։ Դրամի ամրապնդումը կարևոր գործիք է գնաճը զսպելու համար։

Հավանաբար նաև դա է պատճառներից մեկը, որ Կենտրոնական բանկը չի շտապում արժեզրկել դրամը, նաև հավելյալ տարադրամային բարձիկներ ստեղծել։

Դրա համար հարկավոր է ընդամենը շուկայից ներքաշել հավելյալ տարադրամը։

Բայց ԿԲ-ն կարծես նման գործողություններ չի անում ու թողնում է, որպեսզի դրամը շարունակի ամրապնդվել կամ առնվազն ամրապնդված մնալ։

Սա, իհարկե, դրական գործոն է գնաճը զսպելու համար։ Սակայն բացասաբար է ազդում արտահանման և դրսի շուկաներում հայկական ապրանքների մրցունակության վրա։ Առավել ևս՝ հիմա, երբ պատժամիջոցների հետևանքով խնդիրները շատացել են՝ հանգեցնելով արտահանման ծավալների կրճատման։

Հայկական ապրանքների արտահանումը կրճատվել է հատկապես ռուսական շուկայում։ Պատճառները շատ են, բայց մեկն էլ դրամի ուժեղացումն է։

Հայաստանում ռուբլու գինը վերջին օրերին տատանվում է 5,3-5,6 դրամի սահմաններում։ Դրա վրա ևս առկա է դրամի ուժեղացման ազդեցությունը։ Հակառակ պարագայում՝ ռուբլու փոխարժեքն ավելի բարձր կլիներ։

Թե մինչև ո՞ւր կհասնի դրամի ուժեղացումը շուկայի հիմնական արժույթների նկատմամբ, կախված է բազմաթիվ գործոններից։ Ամեն դեպքում, հազվի թե ականատես կլինեն դրամի դիրքերի ավելի խորը ամրապնդման։ Որքան էլ ազգային արժույթի ուժեղացումն ունի գնաճային ու սոցիալական նշանակություն, անհնարին է անտեսել նաև դրա տնտեսական հետևանքները։

Աղբյուր

Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԿապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»