Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Տուբա՝ ամենաերիտասարդ փողային երաժշտական գործիքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տուբան փողային գործիքների շարքում ամենաերիտասարդ երաժշտական գործիքն է և ամենացածր վարկանիշ ունեցողն իր նմանների մեջ: Նոր գործիքը ստեղծվել է Գերմանիայում արհեստավորներ Վիպրիխտի և Մորիցի կողմից: Առաջին տուբան պատրաստվել է 1835 թվականին Մորիցի երաժշտական գործիքների արհեստանոցում: Այնուամենայնիվ, գործիքի փականային մեխանիզմը սխալ է եղել, և արդյունքում գործիքի տեմբրը սկզբում եղել է կոպիտ, կտրուկ և տգեղ: Առաջին տուբաները օգտագործվել են միայն «զբոսայգիական» և ռազմական նվագախմբերում: Ֆրանսիայում հայտնվելուց հետո նվագարանների մեկ այլ մեծ վարպետ՝ Ադոլֆ Սաքսը կատարելագործել է այն՝ դարձնելով այնպիսին, ինչպիսին հիմա է:

Այդ նորարարությունը գործիքին իսկական նվագախմբային կյանք է պարգևել: Ընտրելով ճշգրիտ մասշտաբի գործակիցներ և ճիշտ հաշվարկելով հնչող սյունակի պահանջվող երկարությունը՝ վարպետը տուբային տվել է հոյակապ հնչեղություն: Տուբան դարձել է այն վերջին գործիքը, որով վերջնականապես ձևավորվել է դասական սիմֆոնիկ նվագախմբի կազմը: Տուբայի նախորդը եղել է հնագույն օֆիկլեիդը, որն էլ իր հերթին հիմնական բաս նվագարանի՝ սերպենտայի հաջորդն է: Որպես սիմֆոնիկ նվագախմբի մաս՝ տուբան առաջին անգամ հայտնվել է 1843 թվականին Վագների «Թռչող հոլանդացու» առաջնախաղին: Տուբան տպավորիչ չափերի զանգվածեղ գործիք է: Նրա պղնձե խողովակի երկարությունը հասնում է 6 մետրի, ինչը 2 անգամ ավելի է, քան տենորային տրոմբոնի խողովակինը: Գործիքը նախատեսված է ցածր հնչեղության համար: Տուբան ունի 4 փական: Եթե առաջին երեքը իջեցնում են ձայնի բարձրությունը, ապա չորրորդ փականը իջեցնում է ռեգիստրը:

Վերջին՝ 4-րդ փականը կոչվում է քառորդ փական, այն սեղմվում է կատարողի փոքր մատով և օգտագործվում է բավականին հազվադեպ: Որոշ գործիքներ ունեն նաև հինգերորդ փական, որն օգտագործվում է ձայնի բարձրությունը շտկելու համար: Հայտնի է, որ տուբան իր 5-րդ փականը ստացել է 1880 թվականին: Տուբա նվագելիս օդի սպառումը շատ մեծ է: Երբեմն տուբիստը ստիպված է շունչ առնել գրեթե յուրաքանչյուր ձայնից հետո: Տուբա նվագելը պահանջում է անընդհատ լիարժեք մարզում: Տուբիստները մեծապես շեշտը դնում են պատշաճ շնչառության վրա և կատարում են տարբեր վարժություններ թոքերը զարգացնելու համար: Նվագի ընթացքում տուբան պահում են առջևում՝ փողաբերանը բարձրացրած: Իր մեծ չափսերի պատճառով այդ գործիքը համարվում է քիչ շարժուն, անհարմար:

Բացի դա, նրա տեխնիկական հնարավորություններն էլ ավելի վատն են, քան փողային մյուս գործիքներինը: Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ տուբան նվագախմբում կարևոր գործիք է՝ հաշվի առնելով դրա ցածր ռեգիստրը: Այն սովորաբար խաղում է բասի դեր: Տուբան ներկայումս միայն սիմֆոնիկ և փողային նվագախմբերի գործիք է: Սիմֆոնիկ նվագախումբը սովորաբար օգտագործում է մեկ տուբա, փողային նվագախմբում կարող է լինել երկու տուբա, այն նաև երբեմն օգտագործվում է ջազ և փոփ նվագախմբերում: Տուբան բավականին բարդ երաժշտական գործիք է, որը նվագելու համար պահանջում է իրական հմտություն և զգալի փորձ: Աչքի ընկած տուբիստների թվում են ամերիկացի Առնոլդ Ջեյքոբսը, դասական երաժշտության վարպետ Ուիլ յամ Բելը, ռուս երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիսլավ Բլաժևիչը, ջազի և դասական երաժշտության ականավոր կատարող, երաժշտական դպրոցի պրոֆեսոր Ջոն Ֆլետչերը և այլք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ Գալստյանին