Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Օդում կախված «բացահայտումները». ստել, ստել մինչև վերջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե պարզ արտահայտվելու լինենք, ներկայումս գործ ունենք ներքաղաքական բացարձակ նոր վիճակի հետ, որի պայմաններում ակնհայտ ցայտնոտի մեջ գտնվող իշխանությունը ավելի է ուժգնացրել իր սիրելի մեթոդների՝ մանիպուլ յացիաների ու ստերի «մեքենայի» թափանիվը: Ի մասնավորի, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրների կողմից ընթերցվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, սակայն վերջինս, ինչպես միշտ, «քարերն» էլի ուղղեց «նախկինների» կողմը և նույնիսկ փոքրիկ անոնս արեց, թե հարց տված պատգամավորի արձագանքից հետո շատ կարևոր բացահայտում է անելու։

Սակայն իրենց պահանջը ներկայացնելուց հետո ընդդիմադիրները, չսպասելով Փաշինյանի «բացահայտումներին», անմիջապես լքեցին նիստերի դահլիճը, ինչպես և, ընդդիմադիրների հավաստմամբ, նախապես պլանավորված էր։ Շատերը «շունչները պահած» սպասում էին Փաշինյանի «սենսացիային»։ Սակայն նա այդպես էլ իր խոստացած «բացահայտումը» չարեց՝ նշելով, որ դա ցանկանում էր անել միայն ընդդիմադիրների աչքերին նայելով։ Առնվազն տարօրինակ է, որ իր ամբողջ կառավարումը «լայվով» իրականացրած, միշտ բոլորի «հետևից խոսացած», նույնիսկ մամուլի ասուլիսներն առանց լրագրողների անցկացրած անձնավորությունը հանկարծ ցանկանում է բացահայտում անել՝ ընդդիմադիր պատգամավորների աչքերին նայելով։ Եթե Փաշինյանն իրոք ինչ-որ գաղտնիքի է տիրապետում, ապա ինչո՞ւ չի բարձրաձայնում այդ մասին, չէ՞ որ առաջին հերթին հանրությունը պետք է տեղեկանա դրա մասին։

Մի՞թե նույն Փաշինյանը չէր, որ հայտարարում էր, թե հանրությունից ոչինչ չունի թաքցնելու և Հայաստանում իր կառավարության պես թափանցիկ ոչ մի կառավարություն չի աշխատել։ Մյուս կողմից էլ՝ եթե այդպիսի բացահայտում կար, ապա ինչո՞ւ էր թաքցնում այսքան ժամանակ և ավելի շուտ չէր բացում փակագծերը։ Կամ ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում այս հայտարարությամբ։ Այս ամենը հուշում է, որ Փաշինյանը հերթական անգամ պարզապես մանիպուլ յացիա էր անում՝ առաջին հերթին իր թիմակիցներին «մանդրաժից» ժամանակավորապես դուրս բերելու համար: Սա նրա մշտական գործելաոճն է, և ոչ մի նոր բան չկա այստեղ: Նախ՝ հիշենք, որ Արցախյան պատերազմից առաջ էլ նա խոստանում էր տվյալներ հրապարակել Ալիևի մասին, որի արդյունքում «Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը կարող է ապակայունանալ»։ Սակայն պատերազմի պատճառով ավելի ուշ եթեր գնացած նրա հարցազրույցի այն մասը, որում նա տվյալներ պետք է հրապարակեր, այդպես էլ չհեռարձակվեց։ Կամ գուցե նման հատված չէր էլ եղել:

Ավելին, ո՛չ պատերազմի ընթացքում և ո՛չ էլ պատերազմից հետո Փաշինյանի հակաալիևյան «բացահայտումներն» այդպես էլ չհնչեցին։ Մենք, իհարկե, ավելի հակված ենք հավատալ, որ գուցե ինչ-որ տվյալների տիրապետել է, սակայն տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդպես էլ չհրապարակեց: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ նա իրոք Ադրբեջանի նախագահի մասին շատ լուրջ տեղեկության է տիրապետում, որի արդյունքում այդ երկրի ներքաղաքական իրավիճակը կարող է ապակայունանալ, ապա ստացվում է, որ այդ տեղեկությունը չհրապարակելով՝ փաստացի օգնել է Ադրբեջանին, ավելի ճիշտ՝ Ալիևին։ Նորից հարց՝ ինչո՞ւ... Այս համատեքստում հետաքրքրական է նաև, որ պատերազմում պարտությունից հետո Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, թե սենսացիաների է տիրապետում, թե դավաճանություն է տեղի ունեցել և այլն։

Սական այս ընթացքում նրա հրապարակային հայտարարությունները հավաստող ոչ մի լուրջ ապացույց չի ներկայացվել, ավելին՝ ընդհանրապես, ինչ քրեական գործ հարուցվել է այդ թեմայով, հետո պարզվել է, որ դատարկություն է։ Մի խոսքով, Նիկոլն իր ամպլուայի մեջ է միշտ՝ դատարկ տեղը «սենսացիաներ» հորինել, ոչ մի ապացույց, փաստ չներկայացնել, ամպագոռգոռ հայտարարություններ անել, ու, սովորության համաձայն, փախչել պատասխանատվությունից: Ի դեպ, փախչելու մասին:

«Փախչել» բառն առնվազն տարօրինակ էր լսել Նիկոլի կողմից: Ինչպես տեսնում ենք, միշտ և բոլոր դեպքերում միևնույն տրամաբանությունն է գործում, երբ, ինչպես ասում են, արջը ահից է գոռում։ Մնում է միայն գուշակել, թե ինչի մասին է լինելու Փաշինյանի հաջորդ «բացահայտումը»։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ