Սև ծովի բնական գազի պաշարները կբավականացնեն 45 տարվա համաշխարհային պահանջարկը բավարարելու համար. Բինալի Յըլդըրըմ
ՄիջազգայինՍև ծովի էներգետիկ ռեսուրսները կբավականացնեն 45 տարվա համաշխարհային պահանջարկը բավարարելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
«Սև ծովն ի վիճակի է 45 տարով ծածկել գազի համաշխարհային կարիքները»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
Յըլդըրըմը նշել է, որ այս պահին Սև ծովում բնական գազի պաշարները գնահատվում են 540 միլիարդ խորանարդ մետր։