Սիսիանի համայնքապետարանի պաշտոնյաները չկալանավորվեցին. Aravot.am
ՀասարակությունԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց կալանավորել Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին, կազմակերպչական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանին ու նույն բաժնի պետի տեղակալ Օսաննա Մարկոսյանին։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 6-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել էին Սիսիանի համայնքապետարան եւ բերման ենթարկել 3 պաշտոնյաների։ Ըստ կայքի տեղեկությունների՝ պաշտոնյաները մեղադրվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է համայնքի տարածքում հայտարարված մրցույթների հետ։