Երևանի Սեբաստիայի փողոցում 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը
ՀասարակությունՄայիսի 10-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 25-ամյա Ֆելիքս Մկրտումյանը իր վարած Mercedes մակնիշի 50 MF 007 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը, Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: