Մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհին
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում 2022թ. մայիսի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 2կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, հիշյալ վայրում «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեգոտի և բախվել «MITSUBISHI PAJERO 3.0L» ավտոմեքենային, որի արդյունքում երեք անձ տեղում մահացել է, իսկ երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: