Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
ՄիջազգայինԼիբանանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում առաջին անգամ 2019 թվականի զանգվածային բողոքի ցույցերի սկսվելուց հետո, հայտնում է BBC-ն։
Ընտրացուցակներում ընդգրկվել է 21 տարեկանից բարձր 3,7 մլն քաղաքացի։ Խորհրդարանի 128 տեղի համար կպայքարեն 718 թեկնածուներ, այդ թվում՝ 118 կանայք։
Երկիրը, որը ժամանակին կոչվում էր «Միջինարևելյան Շվեյցարիա», ծանր ճգնաժամ է ապրում։
Մարդիկ խնդիրների մեղքը բարդում են կոռուպցիայի ու անպատժելիության մեջ թաղված իշխող խավի վրա։
Ճգնաժամի համար Համաշխարհային բանկը մեղավոր է համարում իշխող վերնախավին և 2020 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյունը: Վերլուծաբանները նշում են, որ հասարակական վրդովմունքը կարող է խորհրդարան բերել մի քանի թեկնածուների, որոնք հակված են բարեփոխումներ անելու: